Կանխատեսումներ
Հավերժության քարը
Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում:
Եվ այսպիսի մի հավատամք գոյություն ուներ. եթե քարը խամրել է, իսկ հետո մթագնել, նշանակում է` նրա տերը մեծ մեղք է գործել:
«Ոսկին գին ունի, իսկ նեֆրիտն անգին է» ասում է հին չինական առածը: Այս քարից դրամներ էին հատում, կայսերական թագը ևս պատրաստված էր այս հանքաքարից, հարուստ մարդկանց տներում սպասքն այս քարից էր, իսկ նեֆրիտի շերտիկները Չինաստանի բնակիչների համար որպես անձնագիր էին ծառայում: Մինչև այսօր էլ այս երկրում նեֆրիտն անվանում են սիրո քար և հավատում են, որ քարն օգնում է հաղթել չար ուժերին: Այլ երկրներում էլ է քարը հատուկ հարգանք վայելում: Օրինակ, Նոր Զելանդիայում մայորի ցեղը դրանից թալիսմաններ էր պատրաստում, որոնք պահպանում էին հոգեկան և ֆիզիկական հիվանդություններից, հավերժ երջանկության և սիրո երաշխիքն էին համարվում:
Բնության մեջ հանդիպում են ծիածանիգրեթե բոլորգույներով նեֆրիտներ,գրեթե սպիտակից մինչև կանաչի բոլոր երանգներից (դեղնավուն, խոտի կանաչ, զմրուխտե, ճահճագույն) մինչև սևը: Հանդիպում է նաև կարմիր նեֆրիտ, բայց հազվադեպ, դրա համար էլ շատ թանկ է: Հին ժամանակներում կարծում էին, որ այն պահպանում է տարերային աղետներից: Անտիկ ժամանակներում, եթե նշանավոր տոհմից տղան թույլ առողջություն ուներ, նրա մահճակալը կանաչ նեֆրիտից էին պատրաստում, քարը նրան ուժեղ էր դարձնում: Միջնադարյան ալքիմիկոսները և հեքիմները փոշի դարձրած քարը օգտագործում էին տարբեր դեղամիջոցների մեջ կամ էլ պարզապես հանձնարարում էին այն խմել ջրով: Հղի կանանց խորհուրդ էին տալիս նեֆրիտից զարդեր կրել որովայնի վրա, բարենպաստ ծննդաբերություն և առողջ երեխա ունենալու համար:
Ընդունված է կարծել, որ նեֆրիտը ամրացնում է ամուսնական կապը, նպաստում երջանիկ փոփոխություններին, օգնում դուրսգալ փակուղուց, խթանումգիտելիքների և կատարելագործման հանդեպ ունեցած հակումը, կայունության զգացում պարգևում: Արևելքում մինչև այսօր էլ հավատում են, որ «հաղթանակի քարը» հաջողություն է բերում և օգնում բիզնեսին:
Նեֆրիտ և առողջություն
Շատ հին ժամանակներից այս հանքաքարին տարբեր բուժիչ հատկություններ են վերագրել: Բարձր ջերմապարունակության շնորհիվ նեֆրիտը տաք է թվում և շոշափելիս հաճելի է: Քարը շփելը հանգստացնում է, վերացնում հոգնածությունը և սթրեսը: Միզասեռական հիվանդությունների դեպքում խորհուրդ են տալիս քարը դնել երիկամների հատվածում, այն ջեռակի պես տաքացնում է և աստիճանաբար վերացնում ցավը: Ստամոքսի ցավերի դեպքում ևս քարը պետք է դնել հիվանդ օրգանի վրա: Համարում են, որ նեֆրիտը կարգավորում է ճնշումը, լավացնում թոքերի, լյարդի, սրտի աշխատանքները, ամրացնում ոսկրերը և իմունիտետը, բարենպաստ ազդեցությունգործում տեսողության և լսողության վրա:Հին ժամանակներում նեֆրիտի օգնությամբ բուժում էինգլխացավերը,գլխապտույտը, ողնաշարի և հոդերի ցավերը: Քարի օգնությամբ չեզոքացնում էին թունավոր նյութերի ազդեցությունները:
Ինչպես է այն օգնում
Կարելի է ոչ միայն նեֆրիտից զարդեր կրել, այլև տանը պահել նեֆրիտից պատրաստված տարբերգեղեցիկ զարդարանքներ, ինչպես նաև բուժական նպատակներով ձեռք բերել հատուկ փոքրիկգլանիկներից պատրաստված մերսիչներ, շերտիկներ, բարձիկնր:
Մերսող նեֆրիտեգլանիկները օգտագործվում ենգլխացավի վերացման, զարկերակային ճնշման կարգավորման, սեռական պոտենցիայի բարձրացման, դեմքի կնճիռները հարթելու կոսմետիկ մերսման նպատակներով:
Նեֆրիտե բարձիկը չինական հայտնի հին բուժամիջոց է: Այն նեֆրիտից պատրաստված, փայլեցված շերտիկ է, որը երեսկարված է պինդ կտորով: Այն կարելի է դնել սովորական բարձի վրա և, հանգստանալու հետ մեկտեղ, պասսիվ մերսում է կատարվում, որի ընթացքում վերանում է մկանների լարվածությունը, անցնում է թիկունքի, ոտքերի ցավը, լավանում է ինքնազգացողությունը: Կարելի է ձեռք բերել պարզապես նեֆրիտե շերտիկներ: Որպես կանոն, դրանք լինում են կլոր 2-3 մմ -ից 2-3 սմ շրջագծով կամ էլ քառակուսիներ` 2x4 չափսերով: Դրանք դնում ենգոտկատեղին և վիրակապով կամ սպեղանիով ամրացնում: Այն պետք է երեք օր մնա: Իսկ հետո` երեք օր ընդմիջում պետք է տալ: Շերտիկը կարելի է դնել նաև այլ ցավոտ տեղերին:
Ինչպես մաքրել նեֆրիտը
Բուժման նպատակով կիրառվող քարերը պետք է անպայման ՙմաքրել՚: Ինտենսիվ օգտագործման դեպքում ամիսը մեկ անգամ շերտիկները,գնդիկները, մերսիչները պետք է դնել ծովային աղի թունդ լուծույթի մեջ և թողնել մնա 30 րոպե: Կարելի է նաև շփել սպիրտով կամ օճառով լվալ, որից հետո եռացրած ջրով պարզաջրել:
Նեֆրիտ անունը ծագել է հունարեն nephros - երիկամ և lapis` քար բառերից: Այն նաև երիկամային քար են անվանում:
Հաճախ նեֆրիտը շփոթում են ժադեիտի հետ: Հին ժամանակներում և նեֆրիտը, և ժադեիտը մեկ անունով էին ասում` ժադ: XIX դարումգիտնականները պարզեցին, որ, այնուամենայնիվ, դրանք տարբեր քարեր են: Ժադեիտը բաղկացած է ալյումինումի սիլիկատից և նատրիումից, իսկ նեֆրիտը` կալցիումի սիլիկատից ու նատրիումից, այն նաև նշանակալիորեն պինդ է ու խիտ: Ժադեիտը կարելի է հալեցնել զոդիչով, իսկ նեֆրիտը` ոչ:
Եվ որպեսզի նեֆրիտի ուժն ավելանա, լավ կլինի այն ագուցել արծաթե կամ պլատինե շրջանակով:
Կարդացեք նաև
Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...
ԽՈՅԵՐ
2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր...
Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...
TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...
Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...
Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...
Խոյեր
2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը...
Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը...
Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...
Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ...
Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն